Բաժիններ՝

Ֆլիկը կարող է լքել «Բարսելոնան», եթե Լապորտան չդառնա ակումբի նախագահ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է լքել ակումբը, եթե Ժոան Լապորտան չվերընտրվի ակումբի նախագահի պաշտոնում: Այս մասին Х սոցիալական ցանցի իր էջում գրել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Գերմանացի մարզիչը հետաքրքրված է «Բարսելոնայի» հետ պայմանագգրի երկարաձգմամբ։ Ֆլիկը սիրում է քաղաքը, ակումբը և երկրպագուներին։ Այնուամենայնիվ, մարզիչն իր ապագան կապում է Ժոան Լապորտայի հետ և ցանկանում է համագործակցել նրա հետ՝ թիմի ռազմավարությունը ձևավորելու համար։

Եթե Լապորտան մարտի 15-ին չվերընտրվի «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում, Ֆլիկի հնարավոր է հեռանա ակումբից կամ ամռանը, կամ նրա պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ 2027 թվականին։

Իսպանական առաջնությունում 26 խաղից հետո «Բարսելոնան» ունի 64 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ չորս միավորով առաջ անցնելով «Ռեալ Մադրիդից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031