Կիևը գիտի, թե ինչ է անհրաժեշտ բանակցությունների հաջողության համար. Պեսկով

Կիևը գիտի, թե ինչ որոշումներ են անհրաժեշտ ուկրաինական խաղաղ բանակցությունների հաջողությունն ապահովելու համար, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչպես ասաց [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր – խմբ.] Պուտինը, բանակցություններում վաղուց հասունացել է այն պահը, երբ Կիևում ինչ-որ մեկը պարզապես պետք է պատասխանատվություն ստանձնի։ Ըստ էության, դա պետք է լինի [Վլադիմիր – խմբ.] Զելենսկին։ Պետք է անել ամեն ինչ, որպեսզի բանակցությունները հաջողությամբ պսակվեն։ Նրանք շատ լավ գիտեն, թե ինչ է պետք անել»,- ասել է Պեսկովը «Вести» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում:

Տեսանյութեր

Լրահոս