Բաժիններ՝

Մայքլ Քերիքը բացահայտել է «Մանչեսթեր Յունայթեդի» պարտության պատճառը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մայքլ Քերիքը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդից» 1:2 հաշվով կրած պարտությունը։ Նշենք, որ «Կարմիր սատանաները» մեկ մարդու առավելություն ունեին 45-րդ րոպեից սկսած։

«Չեմ կարծում, թե խնդիրը մրցակցի մեկ խաղացողով պակաս լինելն էր։ Խնդիրը խաղի որակի մեջ է։ Արդարացումներ չկան. մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում և հասկանում ենք իրավիճակը»,- ասել է Քերիքը Sky Sports-ի հետ զրույցում։

Սա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին պարտությունն է Մայքլ Քերիքի գլխավորությամբ։ «Կարմիր սատանաները» նախկինում նրա ղեկավարությամբ հաղթել են վեց խաղում և մեկում ոչ-ոքի խաղացել։ Ակումբն ունի 51 միավոր և զբաղեցնում է Պրեմիեր լիգայի աղյուսակի երրորդ հորիզոնականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս