Ուկրաինան չի կարող դառնալ ԵՄ անդամ մինչև 2027 թվականը. եվրահանձնակատար
Անդամակցության գործող բարդ մեխանիզմի պայմաններում Ուկրաինան չի կարողանա միանալ ԵՄ-ին մինչև 2027 թվականը, ուստի Եվրոպական հանձնաժողովը պատրաստում է Կիևի համար բացառիկ, աստիճանական անդամակցության ծրագիր, ասել է ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսը։
«Այս երկիրը չի կարողանա միանալ ԵՄ-ին մինչև 2027 թվականը՝ գործող ընթացակարգի պայմաններում»,- հայտնել է նա Bloomberg-ին։
Դրա փոխարեն, Եվրահանձնաժողովը մշակում է Ուկրաինային անդամակցության իրավունքներ աստիճանաբար տրամադրելու սցենար, որին Գերմանիան և Հունգարիան արդեն դեմ են արտահայտվել։ Սակայն Եվրահանձնաժողովը չի պարզաբանում՝ արդյո՞ք այս սցենարը կվերաբերի միայն Ուկրաինային, թե՞ նաև մյուս թեկնածու երկրներին, որոնք իրենց հերթին սպասում են ավելի քան մեկ տասնամյակ։




