Զինված ուժերի պատրաստվածության մակարդակը բարձրանում է, բոլոր հրահանգները տրված են. Բայրամով

Նախագահ Իլհամ Ալիևը տվել է բոլոր անհրաժեշտ հրահանգները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանի տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների վերաբերյալ, միաժամանակ, ձեռնարկվել են դիվանագիտական ​​քայլեր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միխեյ Պոպշոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ նոտա է փոխանցվել Թեհրանին, հեռախոսազրույցներ են անցկացվել։

«Անվտանգության միջոցառումները նույնպես ամենաբարձր մակարդակի վրա են՝ նախագահի հսկողության ներքո։ Զինված ուժերի պատրաստվածության մակարդակն ավելի է բարձրացվում։ Տրվել են բոլոր համապատասխան հրահանգները»,- ասել է Բայրամովը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր ԶՈՒ-ն թիվ մեկ պատրաստվածության վիճակի բերելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս