Բաժիններ՝

Իրանը հայտարարել է, որ հակամարտության սկզբից  600 հրթիռ է արձակել Իսրայելի և ամերիկյան թիրախների ուղղությամբ

Իրանական ուժերն էսկալացիայի սկզբից ի վեր տարբեր տիպի ավելի քան 600 հրթիռ և 2000-ից ավելի անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի և տարածաշրջանի տարբեր երկրներում տեղակայված ԱՄՆ թիրախների ուղղությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի հայտարարության մեջ։

«Ավելի քան 2000 մարտական ​​անօդաչու թռչող սարք և 600-ից ավելի տարբեր դասի հրթիռներ են արձակվել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների և Իսրայելի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ», – նշված է շտաբի հայտարարության մեջ:

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս