Խաղողի այգիները քանդել են, բերքը պակասել է, դրա համար էլ կարողանում են մթերում իրականացնել. Հարություն Մնացականյան
Խաղողի այգիները քանդել են, քանակը պակասել է, բերքը քչացել է, դրա համար էլ կարողանում են մթերում իրականացնել, այս մասին Արարատի մարզում ջերմոցային տնտեսությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Հարություն Մնացականյանը:
Նրա խոսքով՝ գյուղացիներն այգիները քանդում են ոչ միայն կարկուտի պատճառով, բազմաթիվ խնդիրներ կան:
Նա ընդգծեց, որ գյուղացին, տեսնելով շահույթ չի ստանում, այգիները քանդել է: Ըստ Հարություն Մնացականյանի՝ այս հարցում պետական ճկուն քաղաքականություն է պետք:
«Օրինակ, սեղանի խաղողի սորտեր կան, պետք է պետությունն աջակցի, որ ֆերմերները կարողանան բերել, որովհետև նրանք չգիտեն՝ աշխարհում ինչ սորտեր կան, որոնք են պահանջված, որոնք մեր երկրում լավ կաճեն: Այդ ընդհանուր արժեշղթան փակելու դեպքում, ցանկացած գյուղատնտեսության ոլորտ կարող է դառնալ շահութաբեր»,-շեշտեց նա:




