Օրբանն ասել է, որ իրեն հնարավոր չէ վախեցնել Զելենսկիի սպառնալիքներով

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իրեն հնարավոր չէ վախեցնել Վլադիմիր Զելենսկիի շանտաժով և սպառնալիքներով:

Հինգշաբթի օրը Զելենսկին սկսել է սպառնալ Հունգարիայի վարչապետին Ուկրաինայի զինված ուժերի զինյալների հետ հանդիպումով՝ Հունգարիայի կողմից Ուկրաինայի համար ԵՄ-ի ևս մեկ վարկի արգելափակման պատճառով։

«Ուկրաինայի նախագահը սպառնում է և շանտաժի է ենթարկում, քանի որ ցանկանում է Հունգարիայի ղեկին տեսնել ուկրաինամետ կառավարություն և Ուկրաինային բարեկամ վարչապետ։ Ես պարզապես խանգարում եմ նրան։ Բայց ինձ հնարավոր չէ վախեցնել շանտաժով և սպառնալիքներով։ Ես միշտ կպաշտպանեմ Հունգարիայի և հունգարացիների շահերը»,- ասել է Օրբանը Ֆեյսբուքում հրապարակված տեսաուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031