Բաժիններ՝

Արաբկիրում հնչած կրակոցների հեղինակը ձերբակալվել է

Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ՆԳՆ քրեական ոստիկանները ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, վնասազերծել են հանցագործությունը կատարողին։

«Վերջինս ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը»,– «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից։

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ մարտի 6-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Կա վիրավոր։ «Արմենպրես»-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս