Բաժիններ՝

«Դժոխքի ձոր» կոչվող հատվածում Իտալիայի Հանրապետության քաղաքացի է մոլորվել

Ապրիլի 19-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Դժոխքի ձոր» կոչվող հատվածից դեպի «Նարեի ջրվեժ»  տանող հատվածում ս.թ. ապրիլի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում կորել է քայլարշավորդներից մեկը (Միխայիլ, Իտալիայի  Հանրապետության քաղաքացի). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կապ է հաստատվել կորած քաղաքացու հետ, ով հայտնել է, որ մոլորվել է, բայց օգնության կարիք չունի:

Դեպքի վայր («Դժոխքի ձոր»  կոչվող հատված) է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Կրկին կապ է հաստատվել մոլորված քաղաքացու հետ, ով հայտնել է, որ գտնվում է Տիգրանաշեն գյուղում: Տիգրանաշեն գյուղ է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարները Տիգրանաշեն գյուղում հանդիպել են մոլորված քաղաքացուն՝ Միխայիլ Ստեֆանովին (ծնվ. 1980 թ.), ում Արարատի ոստ. բաժնի ՕԽ-ն տեղափոխել է Արարատ քաղաք, այնուհետև՝ քաղաք Երևան:

Դեպքի մասին տեղեկացվել են ԱԱԾ ՕՀ-ն , ՀՀ ՊՆ ԳՇ ՕՀ-ն և ՃԿԱԿ-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատուն:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն                                 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս