Բաժիններ՝

Գերբեռնվածության պատճառով բազմաթիվ երեխաներ մանկապարտեզ չեն հաճախում. «Ազատության»

Փոքրիկ Դավիթը երեք տարի է՝ մանակապարտեզ գնալու իր հերթին է սպասում, թեև ծնողները ցուցակագրվել են նրա ծննդից անմիջապես հետո և հույս ունեն, որ գոնե այս տարի սեպտեմբերին հերթը կհասնի:

«Կուզեի մի տարի առաջ տանեի նրան մանկապարտեզ, բայց հերթը դեռ չի հասել», – «Ազատության» հետ զրույցում ասել է  Դավիթի մայրը։

Գերբեռնվածության պատճառով բազմաթիվ երեխաներ զրկվում են մանկապարտեզ հաճախելու իրավունքից։ Սա որպես կոպտագույն խախտում վերջին տարեկան զեկույցում արձանագրել է նաև մարդու իրավունքների պաշտպանը՝ հորդորելով քաղաքապետարանին անհապաղ լուծել խնդիրը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի պնդմամբ՝ խնդիրն այդքան լուրջ չէ։ Բայց, փաստ է, որ այն լուծելու համար քաղաքապետարանի միջոցները չեն բավարարում։

«Ֆինանսական խնդիր կա. եթե 2010 թվականին մանկապարտեզ էր հաճախում 18 հազար երեխա Երևանում, 2015 թվականին մանկապարտեզ է հաճախում 30 հազար երեխա։ Եվ մենք ակնկալում ենք ամեն տարի 1500 երեխա ավելացնել այս թվին, և համոզված ենք մի քանի տարի հետո այս խնդիրը կլուծվի»,-ասել է Մարգարյանը։

«Փող չկա մանկապարտեզի համար, սակայն, երբ հերթը հասնում է սեփական կաբինետները վերանորոգելուն, կահավորելուն, միլիոնները չեն խնայվում», – «Ազատության» հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյան, ով բազմիցս այս խնդրով դիմել է Տարոն Մարգարյանին և գրեթե միշտ ստացել նույն բացատրությունը՝ «մանկապարտեզներն անվճար են, դիմողները՝ շատ, ֆինասնավորումը՝ քիչ»:


Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս