Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 79

Չնայած անցած տարվա սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո անցել է արդեն ավելի քան մեկ տարի, սակայն Հայաստանը դեռևս չի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Այդ ընթացքում հնչել են անդամակցության մի քանի ժամկետներ՝ 2013 թվականի դեկտեմեբեր, 2014 թվականի փետրվար, ապա` մայիս: Հիմա էլ հայտարավել է, որ Հայաստանն այդ միության անդամ կդառնա հոկտեմբերի 10-ին: Արդյոք այս անգամ հայտարարված ժամկետը կպահպանվի՞, անդամակցության դեպքում ի՞նչ օգուտներ և վնասներ կարող է ստանալ Հայաստանը, Եվրասիական միության անդամ դենալուց հետո ի՞նչ փոփոխություններ կկրեն մեր տնտեսական հարաբերությունները երրորդ երկրների հետ: Այս հարցերի շուրջ այսօր կզրուցենք Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ

Տեսանյութեր

Լրահոս