Բաժիններ՝

ԱՄՆ-ը գաղտնի համագործակցում է Բաշար Ասադի հետ. The Independent

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ` ԱՄՆ-ի իշխանությունները Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության օգնությամբ Դամասկոսին են փոխանցել իսլամիստ առաջնորդների գտնվելու հստակ վայրի մասին տեղեկատվություն: Այս հարցում թերթը վկայակոչում է իր անանուն աղբյուրը:

Թերթն ընդգծում է, որ թե թերևս դրանով է բացատրվում այն, որ սիրիական ավիացիան ու հրետանին կարողացել են ճշգրտ հարվածներ հասցնել ապստամբների շտաբներին:

Թերթը գրում է, որ եթե առաջանա Հալեպի ողջ տարածքը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից գրավելու վտանգ, ապա ԱՄՆ-ը հավանաբար հարկադրված կլինի բաց կամ գաղտնի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որին նրանք ցանկանում են գահընկեց անել:

Ներկա դրությամբ Սիրիայի կառավարական ուժերը մարտեր են մղում Ռաքքայի շրջանում` փորձելով պահպանել իրենց վերահսկողությունը Թաբգա ավիաբազայի նկատմամբ, որի հանձնումն ահաբեկիչների առջև ճանապարհ կհարթի դեպի Սիրիայի չորրորդ խոշոր քաղաք Համա:

Հինգշաբթի Վաշինգտոնը քննարկել էր Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հնարավորությունը: ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին հայարարել էր, որ առանց միջոցներ ձեռնարկելու անհնար է հաղթել «Իսլամական պետության» այն խմբավորմանը, որը գործում է Սիրիայի տարածքում:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների թիվը հասել է 80.000-ի, որից 50.000-ը գործում է Սիրիայի, իսկ 30.000-ը` Իրաքի տարածքում:

«Իսլամական պետություն» խմբավորումը ներկայումս վերահսկում է Սիրիայի տարածքի 35 տոկոսը: ՄԱԿ-ի տվյալներով` 3.5 տարի (2011 թվականի մարտից) ընթացող Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 190.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս