Հայ զինվորը նաև լավ երգում է. Արցախի զորամասերից մեկում (տեսանյութ)

ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորները ոչ միայն հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձն են կանխում ու նրանց ետ շպրտում, այլեւ լավ երգում են ու ստեղծագործում:

Գառնիկ Դավթյանին հրամանատարը «երգիչ» է անվանում ու հպարտանում, որ վերջին շրջանում առաջնագծում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիայի ժամանակ Գառնիկն իրեն լավ է դրսեւորել ու իր ներդրումն ունեցել հակառակորդի գործողությունների կանխման գործում:

Ինքը՝ Գառնիկը, պատմում է, որ այդ օրը առաջին անգամ է մասնակիցը դարձել այդ ամենի, սակայն ոչ վախ է զգացել, ոչ էլ խուճապի մատնվել: Համոզված է, որ ցանկացած ժամանակ հակառակորդի գործողություններն արժանի պատասխան են ստանալու, դա ապացուցում են տղաների մինչ այդ կատարած սխրագործությունները:

Դիվերսիայի ժամանակ դիրքի զինվորներից ոչ-ոք խուճապի չի մատնվել եւ շրջանաձեւ պաշտպանության շնորհիվ կարողացել են ետ մղել հակառակորդին: Այդ պահին, իր խոսքերով, ոչ մի բանի մասին չի մտածել, բացի պաշտպանվելու, հակառակորդին խոցելու, իսկ ավելի ուշ արդեն տղաներով վերլուծում էին կատարվածը ու համոզվում, որ ամեն վայրկյան պետք է պատրաստ լինես պատերազմի:

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս