Բաժիններ՝

Արդյոք 2014 թ-ը կլինի Սիրոշոյի «Եվրատեսիլ» վերադարձի տարի. eurovisionireland.net

Արդյոք Սիրուշոն պատրաստվում է վերադառնալ «Եվրատեսիլ», գրում է eurovisionireland.net-ը: Ներկայացնելով 2014թ եվրատեսիլյան կանխատեսումները` կայքը նշում է, որ Սիրուշոն դեռ այս տարի  էր հանդիսատեսի  մոտ հարց առաջացրել` հանդես կգա արդյոք Dorians-ի հետ, թե ոչ:

«Հիմա Սիրուշոն մեզ բոլորիս համար մեկ ուրիշ քաղցր ծուղակ է նախապատրաստել: Նա աշխատում է Եվրատեսիլի կրկնակի մասնակից, հույն երգիչ Սակիս Ռուվասի հետ: Կարելի՞ է արդյոք սա դիտել 2014թ. նրա Եվրատեսիլ վերադարձի համատեքստում: Սակիսին թիմակցելը խելացի քայլ է, քանի որ վերջինս հայտնի է Եվրատեսիլում եւ եվրոպական շրջանակներում»,-եզրակացնում է կայքը:

Հայաստանը Եվրտեսելի «քնած հսկաներից» մեկն է, եւ այնպիսի զգացողություն է,  թե նրանք ցանկանում են հաղթանակի հասնել, ինչպես իրենց երկու հարեւանները` Ռուսաստանն ու Ադրբեջանը: «Կարծում եք, Սիրոշոյի վերադարձը Եվարտեսիլ լա՞վ քայլ է Հայաստանի կողմից», հարցադրում է  անում  կայքն ու հորդորում այդ մասին կարծիք հայտնել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս