Բաժիններ՝

Ինչպե՞ս է ընթացել Միհրան Ծառուկյանի և Լիլիթ Հովհաննիսյանի համատեղ համերգն ԱՄՆ-ում

Օրեր առաջ Միհրան Ծառուկյանը Հայաստան է վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ միասին համերգ է ունեցել «Pasadena Civic» համերգասրահում:

 armstar.am-ը գրում է. Միհրանն անչափ տպավորված է ամերիկահայության ընդունելությամբ: «Ես անցած տարի էլ եմ համերգային շրջագայությամբ եղել ԱՄՆ-ում: Ինձ համար շատ կարևոր էր նորովի հանդես գալը: Ի ուրախություն ինձ, կարողացանք համեգն այնպես կամզկերպել, որ շատ ավելի լավ ստացվի նախորդից: Նախ այս տարի դահլիճը հագեցած էր թե’ լուսային, թե’ ձայնային էֆեկտներով, որոնք ավելի էին հարստացնում ելույթն ու շոու ծրագիրը: Բացի երգերից, բեմում մեզ հետ շոուին մասնակցում էր նաև «M dance show» պարային համույթը` Գրիգորի Ալոնսի գլխավորությամբ»: Այս տարի Միհրանը Ամերիկա է մեկնել սեպտեմբերի 18-ին:

mihran2

Ի դեպ սեպտեմբերի 22-ին երգչի ծննդյան օրն էր և նա այն նշել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Կարդացեք նաև

«Մեկնել եմ «Դուետրո» ստուդիայի Էդգար Ալեքսանյանի հետ, ով իմ բազմաթիվ երգերի հեղինակն է: Նա նույնպես համերգին ելույթ պետք է ունենար, ինչպես նաև հայ երաժիշտներ Կարենն ու Սևակը: Օրեր անց մեզ միացավ համերգային ամբողջ թիմը և մենք սկսեցինք փորձերը: Այս տարվա համերգը շատ լավ անցավ: Նշեմ, որ վաճառված էին համերգասրահի բոլոր տոմսերը»:

mihran3

Միհրանը, խոսելով համերգի ընթացքի մասին, պատմել է  նաև, որ համերգի ավարտից հետո էլ շատ կարծիքներ է լսել, և բոլորը գոհ են եղել կազմակերպված շոու ծրագրից ու համերգի ողջ ընթացքից, շատ լավ ուրախացել են: Անձամբ երգչի բոլոր մտավախությունները հօդս են ցնդել և նա, փառք Աստծո, գոհ է իր աշխատանքից:

mihran4

«Համերգը ընթանում էր բլոկներով` մի քանի երգ ես էի կատարում, հետո բեմ էր դուրս գալիս Լիլիթը, ու նորից նույն կերպ: Վերջում մի քանի երգ միասին կատարեցինք»:

Միհրանը հատկապես տպավորված էր ամերիկահայության ջերմ ընդունելությունից. « Երբ հանդիսատեսը նման ընդունելության է արժանացնում արտիստներին, դա ամենալավ գնահատականն է: Սա նաև ոգեշնչում է ու օգնում, որ էլի ստեղծագործես, էլի աշխատես: Իսկապես մեծ ուժ է տալիս: Ժողովուրդը երկրոդ – երրորդ շարքերից իջել էին բոլորը ներքև, պարում էին, մեզ հետ միասին երգում էին: Իմ ու Լիլիթ Հովհաննիսյանի զուգերգն էլ շատ լավ ընդունեց հանդիսատեսը»,- ավելացրել է  Միհրանը:

mihran5

Կայքի տեղեկացնում է նաև, որ Լիլիթի հետ զուգերգը Միհրանի երգացանկում առաջինն է և առայժմ միակը. «Այո’, առայժմ միակն է: Պլաններում կա ևս զուգերգ ձայնագրել, բայց առայժմ թող անակնկալ մնա: Չեմ ուզում փակագծերը բացել»,- մեզ սպասման մեջ թողնելով ասել է  երգիչը:

mihran6

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս