Բաժիններ՝

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին։

Ասված է ՀՀ ԱԳՆ-ն ուղերձում, որը հրապարակել է գերատեսչության X-ի միկրոբլոգում։

«Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին:

Մենք հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում են անհայտ կորած, բարեհաջող կապաքինվեն»,- ասվում է ուղերձում։

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 51-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս