Բաժիններ՝

«Ցավոք, ոմանց համար Վիկտոր Համբարձումյանը արդեն գոյություն չունեցող 100 դրամանոց բանկնոտ է»

Այսօր աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է, որը նշվում է նաև որպես աստղագիտության օր: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2009 թվականի հունվարի 8-ի նիստում որոշում է կայացրել ականավոր աստղագետ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը` սեպտեմբերի 18-ը, այսուհետ նշել որպես Աստղագիտության օր` ի նշան աշխարհահռչակ գիտնականի և Բյուրականի աստղադիտարանում կատարած մեծ հայտնագործությունների:

«Վիկտոր Համբարձումյանն, անկասկած, 20-րդ դարի խոշորագույն գիտնականներից է, ով հիմքը  դրեց ակադեմիայի և դրա տարբեր ինստիտուտների, Բյուրականի աստղադիտարանի և աստղագիտական խոշոր դպրոցի կայացման: Մեծանուն գիտնականը իր կատարած աշխատանքներով Հայաստանը ճանաչելի դարձրեց ամբողջ աշխարհում: Եթե նա չլիներ, Հայաստանում չէր լինի աստղագիտության այն բարձր մակարդակը, որն այսօր ունենք»: Այս մասին այսօր` սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով, սակայն, այնպես է ստացվել, որ մենք ազգովի հաճախ սկսել ենք մոռանալ այն մեծերին, որոնք ապրել և ստեղծել են այս ազգի դեմքն ու  նկարագիրը: «Օրինակ` Հովհաննես Թումանյանը այսօր 5000 դրամի բանկնոտ է, կամ Վիկտոր Համբարձումյանը արդեն գոյություն չունեցող 100 դրամանոց բանկնոտ է և այլն»,- ասաց Հ. Հարությունյանը` նշելով, որ այստեղ մեծ է լրատվամիջոցների և այն մարդկանց դերը, որոնք անձամբ են ճանաչել մեծ մարդկանց, դա նրանց պարտքն է շարունակաբար ներկայացնել այդ մեծություններին, որոնք մեր ազգը ճանաչելի են դարձրել համաշխարահային հանրության համար: Ըստ Հ. Հարությունյանի, հենց մեծանուն գիտնականի թողած ժառանգության շնորհիվ է, որ մեր հայ դրոցականները վերջին տասնամյակում կամ մի փոքր ավելի երկար ժամանակի ընթացքում շարունակ նվաճում են մեդալներ միջազգային մրցումներում: Այսինքն`ըստ բանախոսի` որոշ արժեքներ տարիների ընթացքում, իհարկե, պահպանվել են.

«Այն, ինչ այսօր ունենք, գիտության բնագավառում, մասնավորապես` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բնագավառում, էլ չասեմ Բյուրականի աստղադիտարանն ամբողջապես, անկասկած, Համբարձումյանի մեծ վաստակի արդյունքն է»,- ասաց Հ. Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս