Բաժիններ՝

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը վերադարձել է Երևան (լուսանկարներ)

Այս մասին 168.am-ը տեղեկացավ երգչուհուց: «Անհամբեր սպասում էի Երևան գալուն, քանի որ անբացատրելիորեն շատ էի կարոտել քաղաքս: Վերադարձել եմ լավ տպավորություններով, Քաթարից լավ հիշողություններ մնացին՝ հատկապես համերգների հետ կապված: Այնտեղ ունեցանք 100 համերգ: Թիվը մեծ է, բայց յուրաքանչյուր անգամ հաճույքով էի երգում»,- պատմում է Անուշիկ Ալավերդյանը:

Վերջինիս խոսքով՝ Քաթարի հանդիսատեսը շատ լավն էր. «Երաժշտությունից հասկացող հանդիսատես էր, շատ լավ էին մեզ ընդունում: Հիմնականում մեզ լսելու էին գալիս արտասահմանցիները, քանի որ Դոհան տուրիստական վայր է: Գրեթե մեր բոլոր համերգներին հայեր էին ներկա լինում, ինչը մեզ էլ ավելի էր ոգեշնչում»:

Երգչուհին նշում է, որ, քանի որ Դոհան շատ մեծ չէր, նրանք հասցրել են լինել բոլոր գեղեցիկ վայրերում:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Անուշիկն ասաց, որ մի փոքր հանգստից հետո կվերադառնան երևանյան համերգներին. «Համերգներ կլինեն ոչ միայն Երևանում, այլև մարզերում, բայց միայն մի փոքր հանգստից հետո (ժպտում է.- Գ.Ա.)»:

Կարդացեք նաև

Anushik-Alaverdyan (1) Anushik-Alaverdyan (3) Anushik-Alaverdyan (4)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս