«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» հ/կ նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը զարմացած է այն փաստից, որ Հայաստանն օրերս կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այն բանաձևին, որն ուղղված էր ԱՄՆ-ի դիրքորոշման դեմ.
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը 2017թ. ամենամեծ և ամենակարևոր քաղաքական իրադարձությունը համարում է ՀՀ-ԵՄ համագործակցության մեկնարկը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այնպիսի փաստաթուղթ է, որի իրագործումը խիստ շաղկապված է հայկական կողմի հետ.
ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք մարմիններին ամրացված 33 միավոր տրանսպորտային միջոցները հետ կվերցվեն և կամրացվեն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում դրանք օտարելու նպատակով:
Յուրաքանչյուր տարվա վերջում «Լիդիան Արմենիա»-ն հրապարակում է Ամուլսարի հարակից համայնքների տեղական բյուջեներ վճարված գումարները՝ որպես թափանցիկ աշխատելու պարտավորության մի մաս:
Գրողների միության դահլիճում մեկնարկել է Ժուռնալիստների միության 12-րդ համագումարը, որի ընթացքում այսօր պարզ կդառնա միության նոր նախագահի անունը:
ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ մերժեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի հերթական օրենսդրական նախագիծը: Պողոսյանն առաջարկել էր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարել:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարին կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»։
Եթե երբևէ հանդիպել եք Ցուլի հետ, կարող եք հաստատել, թե որքան սիրող, հավատարիմ ու աշխատասեր են կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները։ Ցուլերը բազմաթիվ հատկություններ ունեն, որոնք նրանց դարձնում են հրաշալի զուգընկերներ։
Budetezdorovy.ru-ն գրում է, որ ավելորդ քաշը լուրջ սպառնալիք է առողջության, հատկապես՝ անոթների և սրտի համար։
2013թ. սեպտեմբերի 3-ին ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի կարևորագույն դրդապատճառներից մեկը, բացի անվտանգության հարցերից, նշվում էր մեծ շուկայի առկայությունը, տնտեսական կանխատեսվող օգուտները և դրանից բխող Հայաստանի ՀՆԱ-ի ավելացումն ու մաքսային ավելի մեծ մուտքերը:
Steptohealth.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել նշաններին, որոնք վկայում են առողջական խնդիրների առկայության մասին։ Խնդիրն այն է, որ մի խումբ հիվանդությունների նշաններ հաճախ վերագրվում են հոգնածությանը, կամ անուշադրության մատնվում, ինչի հետևանքով ախտորոշումն ուշանում է, բուժումը՝ դժվարանում։
«2017 թ. բավականին հագեցած տարի էր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական առումով: Դրական տարի էր, դրական հույսեր արթնացնող տարի էր: Այն ավելի շատ դրական իրավիճակներ ունեցավ, քան բացասական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ամփոփելով անցնող տարին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը
Քաղաքագետ Էդգար Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով տարին՝ նշեց, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունները հերթական մեխանիզմ էին իշխանությունների վերարտադրության համար։
«Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում չեղան հետընտրական զարգացումներ, և տասնամյակներից հետո առաջին անգամ ընդդիմությունը չխոստացավ թեժ աշուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Մի սիրահարվեք Խեցգետնի, քանի որ նա մաքուր և բարի սիրտ ունի։ Նա հարաբերություններ է սկսում՝ առանց թաքնված շարժառիթների, առանց որևէ բանի մասին հարցնելու։
Տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է, և ավելորդ քաշի դեմ պայքարելն ավելի է դժվարանում։ Բայց նյութափոխանակության արագության վրա ազդում է ոչ միայն տարիքը, այլև անառողջ կենսակերպը, որոշակի սովորություններ, որոնք առաջին հայացքից անվնաս են թվում։
2018 թվականին խաղադաշտում չենք տեսնի մի շարք ֆուտբոլիստների: Այս ֆուտբոլիստներից շատերն արդեն իսկ դարձել են լեգենդ:
Քաշի նվազեցումը երկար ժամանակ է պահանջում, սակայն կարող է գալ պահ, երբ օրգանիզմն այլևս չի այրում ճարպերը։ Fithacker.ru-ն գրում է, որ գոյություն ունի 3 պարզ քայլ, որոնք կարող եք ձեռնարկել՝ օրգանիզմն ակտիվացնելու և նիհարելու համար։
«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը տարին եզրափակում է ամենախոշոր մշակութային իրադարձությամբ: Երևանում մեկ բացառիկ համերգով հանդես կգա լեգենդար դաշնակահար Եվգենի Կիսինը:
«Հայաստանում մարդու իրավունքները խախտվում են համակարգային, ոչ թե առանձին դեպքերով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Դեկտեմբերի 28-ին կայանալու է Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը, որն ընտրելու է միության վարչության նոր կազմ և ղեկավար։ Հայաստանի լրագրողական հանրության համար այն կարևոր իրադարձություն է, առավել ևս, որ վերջին երեք տասնամյակներում առաջին անգամ, կարծես, անցնելու է բաց, մրցակցային պայմաններում:
«Դեկտեմբերի 27-ին, ժամը 13։00-ին առաջին չվերթն է իրականացվելու Աշգաբադից Երևան՝ Թուրքմենական ավիաուղիների կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
Ինչպես հայտնի է, վերջին շրջանում մամուլում շատ է քննարկվում «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ի հնարավոր կոալիցիայի հարցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է նա հավանական համարում ՀՀԿ-ի հետ կոալիցիան:
Գաղտնիք չէ, որ ոչ վերբալ հաղորդակցության շնորհիվ ստանում ենք տեղեկատվության 55 տոկոսը։ Adme.ru-ն առաջարկում է ուշադրություն դարձնել նշաններին, որոնք մարդիկ ուղարկում են՝ առանց այդ մասին գուշակելու։
Սեր նվիրելն ու ստանալը կարևոր կարողություն է, որը կարող է կապված լինել նաև կենդանակերպի ձեր նշանի հետ։ Soulpost.ru-ն ներկայացրել է կենդանակերպի 4 ամենաքնքուշ և սիրառատ նշանների ներկայացուցիչներին։
Տղամարդու խնդիրը. չես հասցնում ամուսնանալ երիտասարդ կնոջ հետ, սկսում են մեծանալ ավելի երիտասարդները:
Հոդացավերը մեծ անհարմարություն են պատճառում, երբեմն կարող են նաև շարժվելու դժվարություններ առաջացնել։ Ցավը բացասաբար է ազդում հիվանդի հոգեկան վիճակի վրա։
Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը Ղարաբաղյան հակամարտության հարցում կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունները: