Երբեք մի օգտագործեք այս մթերքները, եթե հոդացավեր ունեք
Հոդացավերը մեծ անհարմարություն են պատճառում, երբեմն կարող են նաև շարժվելու դժվարություններ առաջացնել։ Ցավը բացասաբար է ազդում հիվանդի հոգեկան վիճակի վրա։ Fithacker.ru-ն գրում է, որ հոդացավերի հիմնական պատճառներն են վնասվածքները, հոդատապը, ոսկորների կոտրվածքները, ֆիբրոմիալգիան։ Հոդացավերը կարող են սաստկանալ որոշ մթերքների օգտագործման հետևանքով։
Շաքար և արագ յուրացվող ածխաջրեր։ Հարկավոր է խուսափել ռաֆինացված շաքարի օգտագործումից, քանի որ այն կարող է նպաստել բորբոքման առաջացմանը։ Հրաժարվեք թխվածքից, կոնֆետներից, շոկոլադից ու գազավորված ըմպելիքից։ Նվազեցրեք կարտոֆիլի, հացի, բրնձի, սպիտակ ալյուրից պատրաստված մթերքի օգտագործումը։ Այս մթերքի՝ մեծ քանակով օգտագործումը հանգեցնում է նաև քաշի ավելացման, հետևաբար՝ հոդերի լարվածության։
Կարմիր միս և վերամշակված մսամթերք։ Սրանք պարունակում են որոշակի միացություններ և նիտրիտներ, որոնք վատացնում են հոդերի վիճակը։
Կաթ։ Կաթը նյութեր է պարունակում, որոնք նպաստում են բորբոքային ռեակցիաների առաջացմանը։
Եգիպտացորենի յուղ։ Այս յուղը հարուստ է օմեգա 6 ճարպաթթուներով, որոնք մասնակցում են բորբոքման գործընթացին։ Խորհուրդ է տրվում այն փոխարինել ձիթապտղի, կտավատի, գետնանուշի և դդմի յուղերով։
Գարեջուր։ Գարեջուրը նյութեր է պարունակում, որոնք վերածվում են միզաթթվի։ Մեծ քանակի դեպքում այն կուտակվում է հոդերում ու հոդատապի պատճառ դառնում։
Աղ։ Սուպերմարկետներից ձեռք բերված մթերքը մեծ քանակով աղ և այլ կոնսերվանտներ է պարունակում։ Դրանց օգտագործումը ջրի ու աղի հավասարակշռության խախտման պատճառ է դառնում, ինչն անդրադառնում է հոդերի վիճակի վրա։ Աշխատեք խուսափել նատրիումի գլյուտամատ պարունակող մթերքի օգտագործումից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը