Բաժիններ՝

Մի շարք մարմիններին ամրացված 33 ծառայողական ավտոմեքենաներ հետ կվերցվեն ու կօտարվեն

ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք մարմիններին ամրացված 33 միավոր տրանսպորտային միջոցները հետ կվերցվեն և կամրացվեն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում դրանք օտարելու նպատակով:

ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ որոշումն ընդունվում է ՀՀ պետական կառավարման մարմիններում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին պաշտոնատար անձանց հատկացվող ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի վերանայման և արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերի օպտիմալացման ուղղությամբ վարվող քաղաքականության շրջանակում:

«2016-2017թթ. արդեն իսկ օտարվել է 704 միավոր տրանսպորտային միջոց, ընդ որում, դրանց մեծ մասը վաճառվել է առաջին կամ երկրորդ աճուրդով և բարձր մրցակցային պայմաններով»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031