Բաժիններ՝

«Աշխարհը կառավարում են տղամարդիկ, տղամարդկանց՝ կանայք, իսկ կանանց՝ հորմոնները»

20 արտահայտություն լավ տրամադրության համար

1. Տղամարդու խնդիրը. չես հասցնում ամուսնանալ երիտասարդ կնոջ հետ, սկսում են մեծանալ ավելի երիտասարդները:

2. Եթե կինը հաջողակ է, անթերի տեսք ունի և գոհ է կյանքից, նշանակում է՝ նա ինչ-որ մեկից վրեժ է լուծում։

3. Ցանկացած կին նոր զգեստ է ուզում, բայց ավելի շատ ուզում է մտնել հնի մեջ:

Կարդացեք նաև

4. Կնոջ համար զգեստապահարանը դեղ է: Իսկ առողջության համար ոչինչ չի կարելի խնայել:

5. Այն, ինչ կինն անում է տանը, չի երևում. երևում է, երբ նա դա սկսում է չանել:

6. Պարոնայք, սպիտակ պար. կանայք հրավիրում են եղածներին:

7. Լավատեսը նա է, ով գտնվելով 2 անհաջողությունների միջև, միշտ երազանք է պահում:

8. Ինչո՞ւ է կնոջ ցանկությունը միշտ օրենք, իսկ տղամարդու ցանկությունը՝ հոդված:

9. Տարվա հոգեբան կոչումը հերթական անգամ ստացավ օղին:

10. Շատերը բողոքում են, որ այսօր իրենց աշխատավարձով ավելի քիչ բան կարող են գնել, քան երեկ: Հետո՞ ինչ: Դրա փոխարեն՝ ավելի շատ բան կգնես, քան վաղը:

11. Բժիշկն ասել է, որ մարզումներն իմ կյանքի տարիները կերկարացնեն, և դա ճիշտ է: Ես 15 ձգում արեցի և ինձ զգում եմ 85 տարեկանի պես:

12. Կարծում էի, որ առանց նրա շնչել չեմ կարողանում, բայց պարզվեց, որ պարզապես մրսածություն է:

13. Կյանքից շատ բան մի վերցրեք. չեք կարող տանել:

14. Ծերությունն այն է, որ դու նստած ես բակում՝ նստարանի վրա, կողքովդ երկարաոտն, փարթամ կրծքով գեղեցկուհի է անցնում ու խանգարում քեզ կերակրել աղավնիներին:

15. Այն, ինչ անում եք մարզահագուստով, կոչվում է վարժություն:

16. Հազից տանջվողներից քչերն են գնում բժշկի մոտ, մնացածները թատրոն են գնում:

17. Նա իր կնոջը գանձ է կոչում, քանի որ մարդիկ անընդհատ նրան հարցնում են, թե որտեղից է նա նրան պեղել:

18. Աշխարհը կառավարում են տղամարդիկ, տղամարդկանց՝ կանայք, իսկ կանանց՝ հորմոնները:

19. Երբեմն հենց վրիպում ես, նոր հասկանում ես, որ թակարդն ես ընկել:

20. Հենց որոշում ես առողջ ապրելակերպ վարել, ոչ կերպն է լինում, ոչ կյանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս