Ընդամենը մեկ անգամ օգտագործելով՝ ազատվեք դեմքի թերություններից
Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։
Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ ժամանակահատվածում ազատվել մուգ կետերից ու հետքերից։ Առավելագույն արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում այս միջոցը մեկ շաբաթվա ընթացքում օգտագործել ամեն օր։ Առաջարկվող միջոցը կարող է օգտագործվել մաշկի բոլոր տեսակների դեպքում։
Բաղադրիչներ
- 1 գդալ կաթի փոշի
- ջուր
- կես գդալ աղ։
Պատրաստման եղանակը
- Կաթն ու ջուրը խառնեք։
- Ավելացրեք աղն ու լավ խառնեք։
- Բամբակը թրջեք այս խառնուրդով, թեթև շարժումներով քսեք դեմքին։
- Թողեք 5 րոպե, լվացեք։
Առաջարկվող միջոցի հիմնական ազդող միջոցն աղն է։ Այն օգնում է փափկեցնել մաշկը և դրան փայլ հաղորդել։ Այն նաև խորը մաքրում է ծակոտիները, հավասարակշռում ճարպի արտադրությունը, օգնում ազատվել բակտերիաներից, որոնք բշտիկների առաջացման պատճառ են դառնում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը