Թույլ, անգույն, շերտավորվող եղունգներ… նշաններ, որոնք չի կարելի արհամարհել
Եղունգների վիճակն ուղղակիորեն կապված է առողջական վիճակի հետ: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ եղունգների հետ կապված խնդիրները կարող են հուշել առողջական խնդիրների առկայության մասին:
Չոր, թույլ եղունգներ: Սա կարող է պայմանավորված լինել այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են.
- վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում
- անեմիա
- սնկային վարակ:
Դիմեք մասնագետի, ստուգեք հորմոնների մակարդակը՝ վստահ լինելու համար, որ վահանաձև գեղձը նորմալ է աշխատում: Մի մոռացեք, որ այս խնդրի պատճառ կարող են լինել նաև անեմիան, սնկային վարակները:
Անգույն եղունգներ: Այս խնդրին կարող են հանգեցնել հետևյալ խնդիրները.
- սնկային վարակներ
- դիաբետ
- լյարդի, երիկամների, սրտի, թոքերի խնդիրներ
- լիմֆոստազ:
Առողջ եղունգները վարդագույն երանգ ունեն, հիմքի հատվածում՝ կիսաշրջանաձև, սպիտակ: Եղունգների գույնի փոփոխությունը կարող է վկայել մի շարք առողջական խնդիրների առկայության մասին, այդ թվում.
- կանաչավուն եղունգներ՝ բակտերիալ վարակներ
- կարմիր հետքեր եղունգների հիմքի հատվածում՝ սրտի հետ կապված խնդիրներ
- կապույտ երանգ՝ արյան մեջ թթվածնի անբավարար քանակ
- գունատ եղունգներ՝ վիտամինների անբավարար մակարդակ
- սպիտակ եղունգներ՝ հեպատիտներ կամ անեմիա
- մուգ գծեր եղունգներին՝ ծերացում կամ սրտային անբավարարություն:
Թույլ, շերտավորվող եղունգներ: Եթե եղունգները մշտապես խոնավ միջավայրում են, ժամանակի ընթացքում կարող են շերտավորվել, թուլանալ: Եղունգների թուլությունը կարող է վկայել նաև սննդարար նյութերի անբավարար մակարդակի մասին. օրգանիզմին կարող են չբավարարել հետևյալ նյութերը.
- ֆոլաթթու
- վիտամին C
- սպիտակուցներ:
Չափից հաստ եղունգներ: Այս դեպքում խնդիրը կարող է թոքերի հիվանդությունը լինել: Ուշադիր եղեք, եթե դրանք նաև անհարթ են դառնում:
Անհարթ եղունգներ: Սա հիմնականում վկայում է սննդարար նյութերի անբավարար մակարդակի մասին: Ընտրեք առողջ սննդակարգ, անհրաժեշտության դեպքում հավելումներ ընդունեք:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը