Ծեծի ենթարկված լրագրողը տեղափոխվել է հիվանդանոց. նախնական ախտորոշմամբ՝ նա գլխուղեղի սալջարդ ունի

Այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել լրագրող Տիրայր Մուրադյանին։ 168.am-ի հետ զրույցում Տիրայր Մուրադյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել։

«Առավոտից կասկածելի վարքագծով անձանց էի ֆիքսում, տեսան, որ նկարում եմ, տեսադաշտից փորձեցին հեռանալ, այդ ժամանակ էլ ֆիքսեցի՝ ինչպես են հեռանում։ Հետո տեսադաշտից անհետացան, ես իրենց հետևից չգնացի։

Վերադարձա կառավարության 3-րդ շենքի մոտ, և մեկ էլ երկուսով հայտնվեցին կողքիս։ Ասացին՝ ինչու ես նկարում, ու միանգամից սկսեցին հարվածել»,- ասաց լրագրողը։

Տիրայր Մուրադյանը լուսաբանում էր ցուցարարների գործողությունները, նա կատարում էր լրագրողական պարտականությունները։

Կարդացեք նաև

Այժմ լրագրողը գտնվում է «Սուրբ Գրիգոր» լուսավորիչ ԲԿ-ում։ «Բժիշկները հետազոտում են, նախնական ախտորոշմամբ՝ գլխուղեղի սալջարդ է»,- նշեց լրագրողը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ անձինք բռնություն են կիրառել factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի նկատմամբ։

Մի քանի երիտասարդներ քաշքշել են լրագրողին, պոկել են նրա լրագրողական վկայականը, ինչպես նաև վնասել են աշխատող օպերատորի տեխնիկան։

Տարածքում գտնվել են բազմաթիվ ոստիկաններ, որոնք, Արևիկ Սահակյանի վկայությամբ, որևէ կերպ չեն փորձել կանխել իր նկատմամբ բռնությունը։

Նշենք, որ Հայաստանի ժուռնալիստների միությունը ապրիլի 18-ին հայտարարություն է տարածել, որով դատապարտում էր լրագրողի նկատմամբ իրականացված բռնությունը և իրավապահներից պահանջում էր պարզել և պատասխանատվության ենթարկել տեղի ունեցածի մեղավորներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30