Բաժիններ՝

«Տիրայր Մուրադյանին ծեծողները հին օպերներ են, մենք լավ ենք ճանաչում իրենց». Դանիել Իոաննիսյան. aysor.am

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծել են կառավարական 3-րդ շենքի մոտ, իսկ ծեծողները քաղաքացիական հագուստով մի խումբ ոստիկաններ են, Aysor.am-ին տեղեկացրել է ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Հարձակվող, ծեծողների նկարները ունենք։ Ավելի վատն այն է, որ տարածքում համազգեստով ոստիկաններ եղել են, որոնք ոչ մի կերպ չեն միջամտել ծեծին», – ասել է Իոաննիսյանը։

Հարցին, թե ինչ փաստերի հիման վրա են պնդում, որ Տիրայրին քաղաքացիական համազգեստով ոստիկաններ են ծեծի ենթարկել, նա պատասխանել է. «Նրանց մենք ճանաչում ենք, հայտնի օպերներ են։ Բայց մենք այլ փաստեր էլ կհրապարակենք, որովհետև մենք իրենց բոլորի մասնակցության նկարներն ունենք նաև հին միջոցառումների ժամանակ»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս