Կենտրոնական բանկն այնքան հապաղեց, որ արժութային դաշտում վերջին օրերին սկսված խուճապն ու բացասական սպասումներն արագորեն տարածվեցին նաև սպառողական ապրանքների շուկա՝ կրկնակի հարվածելով քաղաքացու գրպանին։ Հասկանալով, որ տարադրամի թանկացմանը կամ դրամի արժեզրկմանը հետևելու է բազմաթիվ ապրանքների գների բարձրացում, մարդիկ սկսեցին սրբել խանութների ցուցափեղկերը։
Անցած տարի տնտեսության այս հատվածում, պաշտոնական տվյալներով, աշխատատեղերն ավելացան գրեթե 43 տոկոսով կամ 10 հազարով՝ 23 հազարից հասնելով 33 հազարի։ Չնայած ֆինանսական շուկայից թելադրված անհարմարություններին, կտրուկ աճեցին նաև աշխատավարձերը։ Անցած տարվա վերջին ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը կազմեց 1,115 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 31 տոկոսով։
Մի քանի ամիս շարունակվող ամրապնդումից հետո դրամը վերջին օրերին թուլացավ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ագրեսիային առաջինն արձագանքեց ֆինանսական շուկան։ Դրամը թուլացավ՝ ինչպես դոլարի ու եվրոյի, այնպես էլ՝ ռուբլու նկատմամբ։