Քրիստոսի մասին մարգարեություններ խորագրով առաջին հոդվածում ծանոթացանք Հին Կտակարանում հիշատակված որոշ մարգարեությունների՝ Բանն Աստծու մարմնացումը, կույսից ծնվելը, Բեթղեհեմ ծննդավայրի մարգարեությունը, մոգերի երկրպագության և ընծաներ մատուցելը, Եգիպտոս փախչելը, Բեթղեհեմի մանուկների սպանությունը, մկրտությունը, առակներով խոսելը, Բարի հովիվ կոչվելը, Տեր կոչվելը, Քրիստոսի նախանձախնդրության մարգարեությունը:
– Սիրե՜նք Քրիստոսին,- թախանձանքով խնդրում էր հայր Պորֆիրիոսը։- Նա է մեր միակ հույսն ու հոգսը։ Սիրենք Քրիստոսին միայն հանուն Իրեն՝ մոռանալով սեփական անձը։ Երբեք՝ ոչ հանուն քեզ։ Թող Նա մեզ տանի այնտեղ, ուր կամենում է։ Թող տա մեզ այն, ինչ Ինքն է ուզում։ Չսիրենք Նրան հանուն Նրա պարգևների։