Բաժիններ՝

Քրիս­տո­սի գոր­ծու­նեու­թյան խոր­հուր­դը

Քրիս­տոս, ե­կած լի­նե­լով մե­ղան­չա­կան մար­դու փրկու­թյան հա­մար, բնա­կա­նա­բար ոչ միայն հաշ­տու­թյան միջ­նորդ պետք է լի­ներ Աս­տու­ծո և մար­դու մի­ջև, այլև մի նոր հարա­բե­րու­թյուն ու նոր ուխտ պետք է հաստա­տեր նո­ցա մեջ:

Եվ որպես­զի շե­ղված ու ըն­կած մարդ­կու­թյան մո­լար ու խո­տոր զար­գա­ցու­մը վե­րաց­նե­լով` քավեր մեղ­քե­րից և նոր զար­գաց­ման սկիզբ դներ, պետք է նո­ցա մեջ հաստա­տեր ճշմա­րիտ աստվա­ծա­ճա­նա­չո­ղու­թյուն և վա­յե­լուչ կյանք: Այս նշա­նավոր նպա­տակն ու միջ­նոր­դու­թյունն ի­րա­գոր­ծեց Քրիս­տոս յուր ե­ռա­կի` այն է` մար­գա­րեա­կան, քա­հա­նա­յա­պե­տա­կան և թա­գավո­րա­կան պաշ­տոնով, վասնզի, թե մարդ ե­ռա­կի կո­չումն ու­նի` մար­գա­րեա­բար ճա­նա­չե­լու աստվա­ծա­յին մտքերն ու գոր­ծե­րը, քա­հա­նա­յա­բար մեր կյանքն Աս­տու­ծո նվի­րե­լու և թա­գավո­րա­բար աշ­խար­հը տի­րե­լու, և թե Իս­րա­յելն յուր նա­խա­տիպ կյան­քի նա­խա­պատ­րաստա­կան ըն­թաց­քում ե­ռա­կի նա­խա­պատ­կեր է ներ­կա­յաց­նում յուր մար­գա­րեու­թյամբ, քա­հա­նա­յու­թյամբ և թա­գավո­րու­թյամբ, ո­րոնք միջ­նոր­դու­թյան պաշ­տոն­ներ էին Աս­տու­ծո և ընտ­րյալ ժո­ղովր­դի մեջ:

Եվ ա­հա ինչ­պես մեր մտքով ըն­կավ մեր կո­չումն, և Իս­րա­յելի պատ­մու­թյունը նա­խա­տիպ դար­ձավ յուր հիմ­նա­կան կետե­րով, Քրիս­տոս այդ ե­րեք պաշ­տոնով վե­րա­կանգ­նում է մար­դու կո­չումն և տա­լիս է այն ա­մե­նը` լրիվ ու կա­տա­րյալ, ինչ որ դո­քա պետք է տա­յին մի­միայն իբ­րև նա­խա­տիպ ու նա­խա­պատ­րաստու­թյուն: Թե՛ մեր կո­չումն ու թե՛ Իս­րա­յելա­ցոց նա­խա­պատ­րաստու­թյունը գտել է յուր ի­րա­կա­նա­ցումն ու կա­տա­րու­մը Քրիս­տո­սի մեջ. նա է ճշմա­րիտ մար­գա­րե, իս­կա­կան քա­հա­նա­յա­պետ և հավի­տե­նա­կան թա­գավոր: Ինչ­պես որ Հին Ուխ­տում մար­գա­րեն ե­րևան էր գա­լիս ճշմար­տու­թյունը վկա­յե­լու, քա­հա­նա­յա­պե­տը զո­հա­բե­րում էր ժո­ղովր­դի մեղ­քե­րի քավու­թյան հա­մար, և թա­գավո­րը դա­տում, պաշտ­պա­նում և պա­հում էր Աս­տու­ծո ժո­ղո­վուր­դը, այդ­պես և միջ­նոր­դու­թյան այդ ե­րեք մեծ պաշ­տոն­նե­րը լրա­նում և յուրյանց իս­կա­կան կա­տա­րումն են ստա­նում Քրիս­տո­սի` իբ­րև ճշմա­րիտ 0ծյալի մեջ:

Նա իբ­րև ճշմար­տու­թյուն Նոր Ուխտ է հաս­տա­տում Աս­տու­ծո և ժո­ղովր­դի մեջ. իբ­րև հաշ­տու­թյան սքան­չե­լի զոհ` վերջ­նա­կա­նա­պես քավում է ժո­ղո­վուր­դը և հաշ­տեց­նում Աս­տու­ծո հետ և իբ­րև հավի­տե­նա­կան թա­գավոր հաս­տա­տում է յուր ան­պար­տե­լի և հաղթա­կան թա­գավո­րու­թյունը: Այդ է ար­տա­հայտում և նո­րա Քրիս­տոս ա­նու­նը, զի Քրիս­տոս նշա­նա­կում է 0ծյալ, և օծ­վում էին մար­գա­րեք, քա­հա­նա­յա­պետք ու թա­գավոր­նե­րը (Ղևտ., Դ 7, 11. Սաղմ., Բ 2):

Կարդացեք նաև

Քրիս­տո­սի գոր­ծու­նեու­թյան խոր­հուրդն ամ­փոփ ար­տա­հայտ­վում է մի կարճ շա­րա­կա­նում (էջ 397):

«Ի­ջեր Տէր ո­ղոր­մու­թեամբ քով յաշ­խարհ.

Եւ զմե­ռեալ բնու­թիւնս` ի կեանս վե­րա­փո­խե­ցեր:

Ե­լեր Տէր առ Հայր Փա­ռօք ի յեր­կինս.

Եւ մխի­թա­րիչ ա­ռա­քե­լոցն ա­ռա­քե­ցեր Սուրբ զՀո­գիդ:

Բա­ցեր Տէր այ­սօր զգանձդ երկ­նա­յին,

Եւ բաշ­խե­ցեր ա­ռա­տա­պէս պար­գեւս աղ­քատ բնու­թեան»:

Արշակ Տեր Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս