Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արդեն կողմնորոշվում է իր կադրային քաղաքականության հարցում, կամ ավելի ճիշտ՝ նրան թերևս օգնում են կողմնորոշվել:
Օրերս, իսկ ավելի ստույգ՝ հունիսի 10-ին, արդարադատության նախկին փոխնախարար Արա Մկրտչյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից, հիշեցնենք, Արա Մկրտչյանն ազատվել է այս տարվա ապրիլի 10-ին:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախարարի տեղակալի թեկնածուի փնտրտուքների մեջ է։ Արդարադատության նախկին փոխնախարար Արա Մկրտչյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո Գրիգոր Մինասյանը գրեթե մեկ ամիս տարբեր անձանց առաջարկել է իր տեղակալի՝ արդարադատության փոխնախարարի պաշտոնը, սակայն բոլոր ողջամիտ մարդիկ առաջարկը մերժել են։
Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մեջ առավել ուշագրավ հանգամանք կար, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյան-փոխնախարար Արփի Սարգսյան խորը առճակատման ֆոնին բավականին հետաքրքիր հանգուցալուծում է խոստանում:
«Ցորենի ինքնարժեքը ոչ սուբսիդավորվածների մոտ բարձր է, բայց քանի որ այսօր ՌԴ-ում բերքն առատ է և էժան ցորեն է ներկրվում, այստեղ ցորենի շուկայում գին գոյություն չունի. 70-80 դրամ՝ 1 կիլոգրամի համար, ինքնարժեքից ցածր է: Էլ ո՞վ կցանի: Որոնք իրենց հացի խնդիրն են լուծելու, գյուղաբնակները, նրանք են հիմնականում ցանել»,- պարզաբանեց գյուղատնտեսը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հնարավոր «խաղաղության պայմանագրում» տեղ գտած կարևորագույն կետերի վերաբերյալ հարցերին:
«Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին հարող (ադրբեջանական կողմից պահանջվող։- Ն. Ս.) 4 գյուղերի իրավական հիմքերը պետք է հստակեցվեն՝ Խորհրդային շրջանի օրենսդրության համապատասխան»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե Արցախից բռնի տեղահանված զինվորականները, ոստիկանները կարո՞ղ են դիմել ՀՀ պարեկային ծառայության անցնելու համար, պատասխանեց. «Պետք է կարողանան ստանալ ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են, և դրանից հետո արդեն առանց խոչընդոտի կարող են դիմել»:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է լուծարել «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին միավոր, և միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը դեմ է միավորմանը՝ համարելով, որ միտում կա այդպիսով դադարեցնել թատրոնի գործունեությունը։