«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Տաքսիների վրա հարկային բեռ դնելով՝ կառավարությունը փորձում է ավելացնել այս ոլորտից գանձվող հարկերը։ Սա նոր ֆինանսական ծանրություն է, որն ինչ-որ մեկը պետք է վճարի։
Այսօր՝ հուլիսի վերջին, արդեն չափազանց դժվար է կանխատեսել՝ ի՞նչ իրավիճակ կլինի Արցախում մեկ ամիս անց, Աստված մի արասցե՝ արցախահայերից քանի՞սը կարող է մահացած լինել սովամահությունից այդ ժամանակ։ Եվ այս պայմաններում ազդարարել մեկշաբաթյա պարի փառատոնի մասին՝ համապատասխան ուրախ ներկայացումներով, բանկետներով ու ֆուրշետներով, երևի վերջում էլ՝ հրավառությամբ, մեղմ ասած, վիրավորանք ու անարգանք է 120 հազար մեր հայրենակիցների նկատմամբ։
«Լուրջ մարդիկ ենք, ուզում ենք, որ մեզ թույլ տան՝ աշխատենք: Բանը հասել է նրան, որ ստիպված ասում ենք՝ թույլ տվեք մեզ ապացուցել, որ դուք ճիշտ եք, որ մածունը սև է»:
168.am-ի հետ զրույցում «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, ում ևս հրավիրել են մասնակցելու Աղավնոյում կայանալիք փառատոնին, ասաց, որ մտորումների մեջ է՝ գնա՝ ի՞նչ երգի իր այն եղբայրների ու քույրերի համար, որոնք մի քանի օրից կորցնելու են իրենց տարիներով ստեղծած տունը։
Հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակը և հարակից տարածքը մի քանի տարով տրամադրվել է ինչ-որ ընկերության, ում նախաձեռնությամբ այնտեղ սեպտեմբերի 10-12-ին կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք: Պարզվում է՝ տարիներ շարունակ դիտակի վրա նաև տեսահոլովակներ են նկարահանվել:
Արմսթրոնգը մերժում էր բոլոր հրավերները, որովհետև ինքը չէր սիրում, երբ իրեն ինչ-որ միջոցառումների մասնակցելու հրավերներ էին ուղարկում միլիոնատերերը կամ քաղաքական գործիչները: Արմսթրոնգը նրանց հետ երբեք չէր սիրում գործ ունենալ: Բոլոր քաղաքական հրավերները մերժում էր և այդ իսկ պատճառով՝ նա ընդհանրապես հայտնի էր որպես չափազանց փակ մարդ, ոչ մի տեղ չէր գնում ու զեկուցումներով հանդես չէր գալիս: