ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի՝ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին արձագանքից հետո Նիկոլ Փաշինյանը «կոնտրքայլ» է կատարել և իր Tik Tok-ի պաշտոնական էջով հրապարակել է իբր սկանդալային տեսանյութ:
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու չի լինի Տավուշի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին:
Ադրբեջանը չի փոխում իր դիրքորոշումը, իսկ հայկական կողմն անընդհատ տեղի է տալիս ադրբեջանական պահանջներին։ Այն, ինչ առաջարկել և առաջարկում է Ալիևը՝ «միջանցքի» նախագծի իրականացման մասով, ոչ այլ ինչ է, քան ՀՀ տարածքների նկատմամբ նոր հավակնություններ, նա մերժում է պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմները, իր պայմաններն ու պահանջներն է առաջ քաշում և նոր սպառնալիքների առաջ կանգնեցնում Հայաստանին։
Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անհասկանալի է, երբ նա կարծես խոսում է ՀՀ-ի և Ադրբեջանի փոխարեն: Եթե ինքը պատրաստ է, իր խոսքերով, 1991 թվականի սահմանների գծից զորքերը հետ քաշել, ապա ոչ մի տեղ չենք տեսել, որ Ադրբեջանը նման ցանկություն հայտնի, որ պատրաստ է նման գործողությունների: Եվ քանի որ ընդհանրական է նշել, չենք կարող ասել, որ այդ հայտարարությունը վերաբերում է միայն Տավուշին, Երասխին և այլն:
Տարածաշրջանային ցանկացած հակամարտություն՝ լինի դա Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում, թե Իսրայելում, անվտանգային նոր ռիսկերի առաջ է կանգնեցնում ռեգիոնի բոլոր պետություններին: Այսպիսի պայթյունավտանգ և ծավալվող հակամարտությունների ընթացքում հատկապես մեծ պետությունների կողմից ձևավորվում են նոր առանցքներ ընդդեմ այս կամ այն խաղացողի, իսկ փոքր պետություններն ունեն հնարավորություններից օգտվելու շանսեր, բայց նաև նոր մարտահրավերների առաջ կարող են կանգնել։
168.am-ի տեղեկություններով, քննարկմանը ներկա մասնակիցները զորքի հետքաշման հարցում չեն տվել իրենց համաձայնությունը, մասնավորապես, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է բանակցել ռուսական կողմի հետ և փորձել հարցի այլ լուծում գտնել, ինչը, թերևս, չի արվել:
168.am-ը մանրամասն անդրադարձել է, թե ինչ խմբագրումներ են կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ՝ կապված Լաչինի միջանցքի, ապաշրջափակման և Տավուշի հետ:
Մայիսի 14-ին ԵՄ կենտրոնակայանում Փաշինյանի ու Ալիևի հետ եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.
Ռազմական ոլորտի փորձագետները ժամանակ առ ժամանակ նշում են, որ Տավուշի ուղղությամբ թշնամու պարբերական բնույթ կրող հրապարակումները, այդ թվում՝ այնտեղ անկլավներ ունենալու մասին, հուշում է այդ ուղղությամբ Ադրբեջանի նպատակների մասին: Սա թույլ է տալիս ենթադրելու, որ Տավուշի ուղղությամբ հանկարծակիության սկզբունքով հնարավոր է թշնամին սադրանքի դիմի ինչ-որ պահի: Այսինքն, առնվազն հայտարարությունների մակարդակով իրադարձություններն արագացնելու առիթ թշնամուն չպետք է տալ՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական տեսանկյունից: Այսինքն, լինել հնարավորինս ճկուն: