Հարավային Կովկասում իրավիճակը չափազանց դինամիկ է: Մոտ ապագայում Հարավային Կովկասի երկրները կբախվեն շատ մարտահրավերների: Վրաստանի պարագայում այդ մարտահրավերները հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են, որոնք երկրի համար վճռորոշ կլինեն քաղաքական համակարգի առումով (ժողովրդավարությունն ընդդեմ ավտորիտարիզմի), և արտաքին քաղաքական ուղղությունում (վերադարձ ԵՄ ինտեգրմանը և ավելի սերտ հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի և Չինաստանի հետ մերձեցման):