«Դավիթ Համբարձումյանը տանել չի կարողանում դավաճան Նիկոլին, դրա համար էլ իր քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշման համար էլ դավաճան Նիկոլը նրան չի կարողանում ներել»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ խոսելով իմպիչմենտի գործընթացի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կալանքի մասին։
Երեկ՝ փետրվարի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը՝ նախագահությամբ Ավան նստավայր Սյունիքից նոր տեղափոխված դատավոր Գարիկ Աբելյանի, հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն սահմանեց և սահմանափակեց նրա խոսքի ազատությունը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ ընդդիմությունը խորհրդարանում մնում է՝ որպես միակ երաշխավորված ձայնը Նիկոլ Փաշինյանի դեմ։