«Նիկոլի ասած՝ «վնգստացող» դատավորները «sms» են ստացել՝ Դավիթ Համբարձումյանին կալանքի տակ պահելու համար». Աննա Մկրտչյան

«Դավիթ Համբարձումյանը տանել չի կարողանում դավաճան Նիկոլին, դրա համար էլ իր քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշման համար էլ  դավաճան Նիկոլը նրան չի կարողանում ներել»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ խոսելով իմպիչմենտի գործընթացի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կալանքի մասին։

Պատգամավորը վստահեցնում է՝ Դավիթ Համբարձումյանը չի կատարել պատժելի որևէ արարք, այլ հետապնդվում է, քանի որ պայքարել է և պայքարում է դավաճան Նիկոլի և նրա իշխանազավթ ռեժիմի դեմ։

«Դավիթ Համբարձումյանին չի ներվել այն հանգամանքը, որ ստանձնել է քաղաքական պատասխանատվությունը լինելու վարչապետի միասնական թեկնածու ընդդիմության կողմից։

Ակնհայտ է, չէ՞, որ Նիկոլը վարչապետի աթոռից չի գնալու, զավթել է այդ աթոռը, իրեն չես կարողանում քերել այդ աթոռից։ Ինքը միայն մեկ պայմանում կարող է գնալ՝ բացառիկ հակազդեցության հիման վրա, Դավիթ Համբարձումյանի կամքը, վճռականությունը կարող էր ստեղծել այդ հակազդեցությունը։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ «sms»-ներով նշանակում է, ազատում, մի «sms» էլ ստացել է, իր բնորոշմամբ՝ «վնգստացող» դատական համակարգը, որն ապօրինաբար պետք է կալանքի տակ պահեր Դավիթ Համբարձումյանին։

2018 թվականից Նիկոլ Փաշինյանն արդարադատություն իրականացնելու ֆունկցիան վերցրել է դատարանների ձեռքից և իր բնորոշմամբ՝ նրանց տվել է նոր գործառույթ՝ «պատերի տակ վնգստալու» գործառույթը»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս