Հեռու եմ այն մտքից, որ մի օր Նիկոլ Փաշինյանը որոշելու է հեռանալ. նա հեռացվելու է. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ ընդդիմությունը խորհրդարանում մնում է՝ որպես միակ երաշխավորված ձայնը Նիկոլ Փաշինյանի դեմ։

«Եթե մեկը կլինի, ով ավելի լավ երաշխավորված ձայն կլինի, ես սիրով այդ մանդատը կշպրտեմ։ Վստահ եմ, որ որևէ մեկն ինձանից ավելի շատ տհաճություն չի ապրում դրանց տեսնելուց ու լսելուց, ստիպված դրանց պատասխանելուց։ 2021 թվականից էլ  եկել եմ այն գիտակցումով, որ մանդատն ընդամենը գործիք է պայքարի համար, չեմ պնդում, որ արդյունավետ գործիք է, եթե հանգում ենք նրան, որ այդ գործիքը պետք չի,  և ես սիրով հանրային կոնսոլիդացիայի արդյունքում այդ մանդատը վայր կդնեմ»,- այսօր Նարեկ Մալյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում  պատգամավորը պատասխանեց իրենց ուղղված քննադատություններին, թե ինչու  ընդդիմադիր պատգամավորները վայր չեն դնում մանդատները:

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների գործերով դատական գործընթացներին, Աննա Մկրտչյանն ասաց, որ այդ գործընթացների և իրավապահ ու դատական մարմինների  նպատակն արդարադատության  վերականգնումը  չի, այս ամենի նպատակը մեկն է, որը  Նիկոլ Փաշինյանը շատ պարզ ասել է. «Այդ ո՞ր մի վնգստացող դատավորն է, որ իր ասածները չպետք է անի»։ Եվ այս հարցն այսօր շատ ավելի արդիական է, քան այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը դատարաններ էր փակում:

«Ինչո՞ւ էր դատարաններ շրջափակում՝ ստուգելու դատական համակարգի, պետական իշխանության ու համակարգի իմունիտետը։ Չկա, գոյություն չունի իմունիտետ, մարդիկ չունեն մասնագիտական արժանապատվություն, ինչի՞ մասին է խոսքը։

Կարդացեք նաև

Ապա պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հեռանալու մասին լրագրողի հարցին՝ ընդդդիմադիր պատգամավորն ասաց.

«Ինքս հեռու եմ այն մտքից, որ մի օր Նիկոլ Փաշինյանը որոշելու է հեռանալ, Նիկոլ Փաշինյանը գնալու է հեռացվելու միջոցով, ինքն իրենով չի գնալու»,- շեշտեց Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս