Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, որից հետո արդեն ԱԺ միջանցքում լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել նրան։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ թմրանյութերի շրջանառության ծավալներին, ապա հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր են իրականացվում դրանց կանխարգելման համար.
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հերթական «պսևդո կամ ոչ պսևդո սկանդալային» հրապարակումը կա, որ Ներքին գործերի նախարարությունը իշխանությունների հետ փոխկապակցված մարդու ընկերությանն է տվել մեքենաների ապահովագրությունը։
Ոստիկանապետից Ներքին գործերի նախարար դարձած Վահե Ղազարյանը, որը 2018 թվականին ներկայացրած հայտարարագրում հայտարարագրել էր 4 միլիոն 184 հազար դրամ եկամուտ, որից 4 միլիոն 100 հազար դրամը՝ աշխատավարձ, իսկ մնացյալը՝ ապահովագրական հատուցում, շեշտակի բարելավել է իր ֆինանսական վիճակը Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում։
Մինչ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն 30 օր փակ է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հովանավորվող էկո-ահաբեկիչների կողմից, և Արցախն այսօր արդեն անցավ պարենի, հացի ու վառելիքի կտրոնային համակարգին, իսկ Նիկոլ Փաշինյանն իր՝ այսօր հրավիրած ասուլիսի ողջ ընթացքում կարմիր թելի պես անց էր կացնում այն գիծը, թե «Արցախը եղունգ ունի, թող իր գլուխը քորի, մենք ոչինչ չենք կարող և չենք ուզում անել», Հայաստանում նոր թափ են ստանում պաշտոնակռիվները, որոնք հաջողությամբ են ավարտվում՝ մեկ, ողբերգությամբ՝ որոշակի մարդկանց համար:
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգերին՝ արագաչափեր, տեսախցիկներ, հայտնել էր, որ այդ գործառույթն այսօրվանից կիրականացնի ոչ թե մասնավոր ընկերությունը, այլ Ոստիկանությունը:
Այսօր ոստիկանության կարմիր և սև բերետավոր ծառայողներն իրավամբ «վաստակեցին» իրենց՝ 2022թ. բյուջեով հատկացված շուրջ 9 միլիարդ 164 միլիոն դրամ միայն պարգևավճարային հատկացումների (առանց աշխատավարձի և հավելավճարների)՝ իրենց հասանելիք բաժինը՝ առանձնակի դաժանության ու բարոյական արժեքների իսպառ բացակայության նոր նշաձող սահմանելով նույնիսկ իրենք իրենց նկատմամբ: