Ինչո՞ւ է Ոստիկանության մեքենաների ԱՊՊԱ-ն արել «Սիլ Ինշուրանսը». Փաշինյանը՝ Վահե Ղազարյանին

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հերթական «պսևդո կամ ոչ պսևդո սկանդալային» հրապարակումը կա, որ Ներքին գործերի նախարարությունը իշխանությունների հետ փոխկապակցված մարդու ընկերությանն է տվել մեքենաների ապահովագրությունը։

«Պարոն Ղազարյան, ի՞նչ է կատարվել այդտեղ, ի՞նչ է կատարվում»,- դիմելով Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը։

Վահե Ղազարյանը պատասխանեց, որ մեքենաների ապահովագրման գործընթացն իրականացվել է Կառավարության 2017 թվականի՝ մեկ անձից գնում կատարելու վերաբերյալ որոշմամբ։

«Ներքին գործերի նախարարության կողմից պաշտոնական հարցումներ են կատարվել ապահովագրական ընկերություններին և ստացված պատասխանների համաձայն՝ ամենամատչելի առաջարկը ներկայացրել է «Սիլ ինշուրանսը»»,- ասաց Վահե Ղազարյանը՝ չհերքելով տարածված տեղեկությունը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս