1 միլիոն դրամ՝ գործուղման համար

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, իսկ նրա տեղակալը՝ Վրաստանի Հանրապետություն։

Նախարարի և տեղակալի արտասահմանյան գործուղումներն ապահովելու նպատակով բյուջեից հատկացվել է 1 միլիոն դրամ։

1 միլիոն դրամի հատկացման նախագիծը Կառավարությունն ընդունել  է մայիսի 4-ի նիստում, օրակարգում ընդգրկված՝ չզեկուցվող հարցերից մեկով։

Հաջորդ չզեկուցվող հարցով Ներքին գործերի նախարար Ղազարյանը գործադիրի համաձայնությանն է ներկայացրել նախագիծ, որով իր ղեկավարած նախարարությունը 27.8 միլիոն դրամ պետք է հատկացնի պարեկային ծառայությանն անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար։

Կարդացեք նաև

Գումարն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի պարեկային ծառայության գործունեությունն ապահովելու՝ ապակիների մգեցվածությունը չափող սարքեր գնելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս