Էդ մարդը նախկինացավով է տառապում. նման մարդկանց քաղաքականության մեջ պետք է բացառել. Գառնիկ Դանիելյան
Տղեն պիտի իր ասածի համար պատասխան տա. Գառնիկ Դանիելյանն ինչ ասում է, սուտ է ասում. Սուրեն Պետրոսյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ պայքարը շարունակվում է, և այն ընդգրկելու է ՀՀ ողջ տարածքը։
Երեկ՝ ուշ գիշերով, Բաղրամյան պողոտայում Բագրատ սրբազանը հայտարարեց, որ քաղաքագետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հիմնադիրներից Սուրեն Պետրոսյանին քաղաքացիական մեքենայով ինչ-որ անձինք 4 հոգով ուղղակի առևանգել են:
Բոլոր քաղաքական ուժերին խնդրում եմ՝ ձեր դիրքորոշումներում եղեք հստակ. Սուրեն Պետրոսյան
Երեկ գիշերվանից Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և այլ գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են անում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով իշխանությունների կողմից իրականացվող սահմանազատման գործընթացի վերաբերյալ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն է։
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարում ավարտվել է։ Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական» համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ում հատուկ ցուցումով թույլ չեն տվել, որպեսզի մասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Հայաստանի իշխանությունը որդեգրել է խաղաղության օրակարգ ասվածը, որն իրականում ինքնասպանության օրակարգ է, կամ օրակարգ, որն ուղղակիորեն գծային արտահայտությունն է ադրբեջանական պլանների, հետևապես՝ Փաշինյանի միակ խնդիրն իրեն պարտադրված թեզերը հասարակությանը հրամցնելն է՝ բացառապես իր իշխանությունը պահելու գերնպատակով։
«Ժամանակին՝ 2018 թվականին, երբ ՔՊ-ականների հետ խոսում էինք, և ես օգտագործում էի հայ եզրույթը, ՔՊ-ականները դիվոտում էին՝ ասելով՝ հայը ո՞րն է, հո գավառակա՞ն չենք, կա Հայաստանի քաղաքացի։ Հիմա այս մարդիկ այդ օրակարգն են առաջ տանում, հետևապես՝ խնդիրն այն է, թե մենք ինչ օրակարգ ենք առաջ քաշում՝ ընդդեմ նրանց օրակարգի»,- ասաց Պետրոսյանը։
«Արցախի էջը փակել չի կարելի։ Ցավոք սրտի, մենք առաջինն այս մասին ասում ենք Հայաստանի կառավարությանը, ապա՝ միջազգային հանրությանը։ Ասում ենք, որ չճանաչված պետությունը ևս կարգավիճակ է, և Արցախը պետք է շարունակի հարաբերվել աշխարհի հետ, պարզապես, եթե նախկինում դա արվում էր Արցախից, ապա հիմա դա պետք է արվի Հայաստանից»։
Հայ ժողովուրդը գտնվում է պատմականորեն բեկումնային փուլում, հետևապես՝ շատ կարևոր է, թե այս վճռական ժամանակաշրջանում քաղաքական դերակատարներն ի՞նչ օրակարգ են գեներացնում, իսկ այս համատեքստում, այն օրակարգը, որն այդ նույն դերակատարները գեներացնում են Երևանի ավագանու ընտրություններին, ցավոք, քաղաքակրթական հանցագործություն է։