Որտե՞ղ է Սուրեն Պետրոսյանը
Երեկ՝ ուշ գիշերով, Բաղրամյան պողոտայում Բագրատ սրբազանը հայտարարեց, որ քաղաքագետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հիմնադիրներից Սուրեն Պետրոսյանին քաղաքացիական մեքենայով ինչ-որ անձինք 4 հոգով ուղղակի առևանգել են:
Այսօր առավոտյան էլ նա Կառավարության շենքի մոտ ասաց, որ գիտի միայն, որ Սուրեն Պետրոսյանին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ծառայողները գողացել են, և այլ տեղեկություն ինքը չունի:
168.am-ի հետ զրույցում և Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության և ԱԱԾ լրատվական ծառայություններից հերքեցին, որ Սուրեն Պետրոսյանին իրենք են բերման ենթարկել:
Նրա անունը բացակայում էր Ոստիկանության կողմից ձերբակալվածների ցուցակում: Սուրեն Պետրոսյանը նաև ԱԱԾ-ում չէ: Փաստացի մինչ այս պահը անհայտ է մնում քաղաքագետի գտնվելու վայրը:
Հ.Գ. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, ում գտնվելու վայրը երեկ Բաղրամյանում ընթացող հանրահավաքից հետո անհայտ էր, քիչ առաջ կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ: Այս մասին 24News-ին հայտնել են նրա ընտանիքի անդամներից մեկը։
Այլ տեղեկատվություն այս պահին չի հրապարակվում։