Հանդիպումն ավարտվեց՝ Փաշինյանն արագ հեռացավ. չեմ կարծում, թե նա, բացի հանձնելուց, որևէ բան կարող է ասել. Սուրեն Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարում ավարտվել է։ Այս տեղեկությունը 168.am հետ զրույցում ասաց  «Ժողովրդավարական» համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ում հատուկ ցուցումով թույլ չեն տվել, որպեսզի մասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Հանդիպումն ավարտվել է, Նիկոլ Փաշինյանը շատ արագ հեռացավ, անձամբ ինձ թույլ չեն տվել մասնակցեմ հանդիպմանը։ Կար հստակ ցուցում, որպեսզի ինձ թույլ չտան ներս մտնեմ։

Կարծում եմ՝ վախենում է այն հարցերից, որոնց պատասխաններն ակնհայտ չունի, և այդ պատասխաններ չունենալն ակնհայտ էր լինելու ժողովրդի մոտ։

Երկրորդը՝ խնդիրն այն չէր, որ միայն համայնքի հետ էր հանդիպումը, դրա համար ինձ թույլ չտվեցին, քանի որ շատ տարբեր տեղերից շատերը կային։ Արարողակարգից հստակ ասացին այդ մասին, նաև ինձ հետ խոսեցին, հետո գնացին։ Ոսկեպարցիներն ասացին՝ եթե ինձ չթողնեն, իրենց գյուղից եմ, իրենք էլ չեն գնա հանդիպման, նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ։ Դրանից հետո ասացի՝ ոչինչ, ավելի լավ է բնակիչները մտնեն, ասեն իրենց դիրքորոշումները, ես չմտնեմ»,- նշեց Սուրեն Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ քանի որ հանդիպումը նոր է ավարտվել, դեռ չի կարող ասել, թե ինչ է կատարվել հանդիպման ընթացքում։

«Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը, բացի հանձնելուց, որևէ բան կարող է ասել, կամ առավելագույնը՝ կարող է միայն մանիպուլացնել»,- եզրափակեց Սուրեն Պետրոսյանը։

Նշենք, որ Սուրեն Պետրոսյանն արդեն երկու շաբաթից ավելի գտնվում է Ոսկեպարում։

Տեսանյութեր

Լրահոս