«Սուրեն Պետրոսյանը պատմել է եղելությունը. հարցեր ունենք իրեն. պետք է որոշենք՝ ճանապարհն իր հետ անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ». Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ պայքարը շարունակվում է, և այն ընդգրկելու է ՀՀ ողջ տարածքը։

«Դետալներն այս պահին չեմ կարող ասել հասկանալի պատճառներով, բայց մենք պիտի դառնանք թելադրողը մեր երկրի կյանքում՝ բոլոր խնդիրներին առնչվող։

Ինքս բազմիցս հայտարարել եմ, որ քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են և հնարավոր բոլոր տարբերակները սեղանի վրա են։ Իմփիչմենթի մասին էլ շատ է խոսվել, առաջին պահանջը դարձել է հրաժարականը, որից հետո չի բացառվում մնացած բոլոր հնարավոր ու անհնար քաղաքական լուծումները, դրա մասին ինքս հրապարակային արդեն արտահայտվել եմ»,- նշեց Բագրատ սրբազանը։

Նա նաև ընդգծեց՝ շարժումը քարացած, մեկ ճանապարհով գնալու շարժում չէ, այլ բազմաճյուղ ու բազմաշերտ է, ուստի պետք է բոլոր հնարավորություններն օգտագործել։

Կարդացեք նաև

«Ուրախ եմ ասելու, որ այդ իմաստով պատրաստակամությունը կա, թե պատգամավորական խմբակցությունների կողմից, նաև այն քաղաքական վերլուծողների կողմից, ովքեր այս շարժման մեջ ներգրավված են»,- շեշտեց Բագրատ սրբազանը։

Հարց հնչեց  նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի մասին: Սրբազանը տեղեկացրեց, որ Պետրոսյանի հետ հանդիպել է հունիսի 13-ի երեկոյան՝ նրան անհայտ ուղղությամբ տանելու դեպքից հետո։

«Դեպքը մեզ համար անհասկանալի մնաց, խոսել եմ իր հետ, հարցերը շատ մանրամասն քննարկել ենք։ Ինքը պատմել է եղելությունը, ես ընդունել եմ այնպես, ինչպես եղել է, քանի որ այլ միջոց չունենք քննելու, և քննություն անցկացնելու կարիքը չկա։ Սուրենը խնդրեց, որ մի քանի օրով պետք է մեկնի արտերկիր, հենց մեր հանդիպման ժամանակ։ Բայց նրա վերադարձին մենք շատ հարցեր ունենք Սուրենին, թե իրականում ամբողջության մեջ ինչ է տեղի ունեցել, և որոշելու՝ այս ճանապարհը միասին անցնելո՞ւ ենք, թե՞ ոչ»,- շեշտեց Բագրատ սրբազանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս