Բոլոր քաղաքական ուժերին խնդրում եմ՝ ձեր դիրքորոշումներում եղեք հստակ. Սուրեն Պետրոսյան

Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նախ եղել է բաց, այնուհետև շարունակվել է դռնփակ:

Բաց հատվածում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը նշել է, որ գտնվում ենք պատմական հանգույցում և մեր առաջնային խնդիրն է քաղաքական նոր մշակույթի ձևավորումը:

«Կարող են ձևաչափերը փոխվել, բայց բովանդակությունը մնա նույնը, և այդտեղ, համոզված եմ, բոլորս կհամարենք մեզ տապալված: Եվ հենց այս փուլում է, որ պիտի ձևավորվի քաղաքական նոր մշակույթ: Այսինքն, կլինի մերժման հակադրման մշակո՞ւյթ, թե՞ համագործակցության և հարատևման մշակույթ: Պետք է մշակույթի փոփոխությունը ցույց տանք: Մերժման, հակադրման մշակույթից անցում կատարենք համագործակցության մշակույթի, «դեմ»-ի քաղաքականությունը փոխակերպենք «հանուն»-ի քաղաքականության: Եվ իմ խնդրանքն է՝ շարժման վերաբերյալ մեր մոտեցումներում լինենք հստակ, անհստակությունը գործընթացում լինելու է կործանարար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս