Արցախը Ադրբեջանին հանձնած, 5000-ից ավելի լույս-տղաների մահվան տարած, հազարավոր ընտանիքներ դժբախտություն բերած, հազարավոր երեխաների որբացրած, հազարավոր մայրերի որդեկորույս դարձրած, 120.000 արցախահայերի անտուն, անօթևան դարձրած, թշնամու զորքը Հայաստանի տարածքներ բերած, Հայաստանի տարածքները Ադրբեջանին հանձնած, Հայոց ցեղասպանության է.5 միլիոն զոհերին ուրացած, Արարատը, ազգային խորհրդանիշները դրժած Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, որի միակ բանուգործը պետական միջոցների, ՀՀ քաղաքացիների հաշվին ճոխ ու շվայտ կյանքով ապրելը, վոյաժները, ներքին խարդավանքներն ու տարբեր հագուստներով լուսանկարվել-տեսանկարհանվելն է, գործարարներից պետական ռեկետ, դրամահավաքություն անելը, քիչ առաջ ֆեյսբուքում գրառում է կատարել, թե բա` իմ վիդեոները ֆեյսբուքում ու այլ սոցցանցերում 17-18 միլիոն դիտում են ապահովել:
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի գործով դատական նիստը: Դատական նիստին ներկա էին Սոնա Մնացականյանի իրավահաջորդը, նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, հանրային մեղադրողը, մեղադրյալ Արամ Նավասարդյանն ու նրա պաշտպանը:
«Ես ամեն օր շփվում եմ: Քաղաքացու ծնողին իմ հեռախոսահամարը փոխանցել են, ասել եմ՝ երբ կարիք լինի, զանգեք: Իր համարն էլ ինձ մոտ գրանցել եմ և ինչքան հիշում եմ, բաց թողնված զանգ չունեմ, որ ինքը ինձ զանգած լինի, ես հետ զանգած չլինեմ: Գիտեմ, որ ոչ մի պատճառ չկա, որ այդ գործն օբյեկտիվ չքննվի»,- մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով 2022 թվականի ապրիլի 26-ին իր ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործի մասին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը եղել է մեքենայում, և այդտեղ որևէ գաղտնիք չկա:
«Ֆաշիստն այն է, երբ ուղղակիորեն, կանխամտածված ձևով ողջակիզում ես 15 զինվորի և պատասխան չես տալիս, երբ քո մեքենայի շարասյունով հղի կնոջը սպանում ես և պատասխան չես տալիս, երբ քո սահմանի վրա այս պահին զոհվում են երեք նվիրյալ զինվորներ, և դու ընդամենն անասնական հաճույքների մեջ ես»:
Մասնավորապես, այսօր հսկող դատախազի ակնհայտ անօրինական հանձնարարության հիման վրա քննիչի կողմից որոշում է կայացվել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, երբ չկան նույնիսկ առերևույթ հիմքեր՝ նախորդ փորձաքննությունների եզրակացությունների հիմնավորվածությունը կասկածի տակ դնելու համար։
Այս տարվա ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի կողմից մահվան ելքով վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել: