Բաժիններ՝

Հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած Նիկոլ Փաշինյանին ուղեկցող շարասյան հրամանատար Արամ Նավասարդյանի պաշտպաններն առարկեցին դատական նիստը տեսալուսանկարահանել

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվում էր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի գործով դատական նիստը:

Մեղադրյալի աթոռին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն ուղեկցած, ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար, մայոր Աամ Նավասարդյանն է, ով ոչ մի րոպե չանցկացրեց քրեակատարողական հիմնարկում՝ 2 կյանք խլելու համար:

Այսօրվա դատական նիստին սակայն լրատվամիջոցներն ու հանրությունը հնարավորություն չունեցան հետևել: Դատական նիստի ուղիղ հեռարձակումը կամ լուսանկարահանումը հնարավոր չեղավ ապահովել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած Սոնա Մնացականյանի գործով հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի պաշտպաններն առարկեցին, որպեսզի նիստն ուղիղ եթերով հեռարձակվի՝ պատճառաբանելով, որ նիստի լուսաբանումն իրականացվում է կողմանակալ ձևով: Իսկ թե ի՞նչ է նշանակում ուղիղ հեռարձակվող նիստի կողմնակալ լուսաբանում, այդպես էլ չհստակեցվեց:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի էր։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս