44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, Գլխավոր դատախազությունից որևէ ակնկալիք չունի, ասում է՝ քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, որևէ փոփոխություն տեղի չի ունենա, այլ բան է, որ իշխանափոխությունից հետո նա ամեն ինչի համար պետք է պատասխան տա։
ՀՀ Կառավարության որոշմամբ, 2025 թվականի եկամուտների մասով ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեն նաև ՀՀ ՊՆ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ ԱԱԾ զինվորական ծառայության ներգրավված վարձու աշխատող համարվող ՀՀ քաղաքացիները:
«Ներողություն մի խնդրեք․ մյուսներին մի՛ դատեք, դա է ամենակարևորը, դատեք իրական հանցագործներին, օրինակ՝ նրանց, ովքեր հրահրեցին պատերազմը, ում պատճառով հազարավոր զոհեր ունեցանք, ովքեր հանձնեցին մեր հայրենիքի ամենահին ու կարևոր մասնիկներից մեկը՝ Արցախը, դատեք նրանց, ովքեր այսօր երկիրն անկառավարելի վիճակի են հասցնում, դա կլիներ ամենամեծ փոխհատուցումը բոլորիս համար»:
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանն իրենց առանձնատան դիմաց լրագրողներին ասաց, որ անհրաժեշտության դեպքում կխոսի. «Երբ հարմար գտնեմ՝ այդ ժամանակ կխոսեմ»: