
Մոսկվայի Կարմիր հրապարակում միայն Հայաստանն է, որ չունի քայլող զինվոր. Նիկոլը թույլ չի տվել. Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց, որ «2018-ին գործող իշխանություններին իշխանության բերող նրանց արտաքին տերերը թույլ էին տալիս, որ իշխանությունը զավթեն, աչք էին փակում այդ ամենի վրա միայն մի բանի համար, որպեսզի կործանեն հայկական հաղթանակները»:
Ըստ պատգամավորի՝ 2018-ին իշխանության եկողները գալիս էին ոչ թե նրա համար, որ հայ ժողովուրդը հպարտանա Շուշիի ազատագրմամբ, այլ, որ Շուշին դառնա դժգույն և դժբախտ. «Գալիս էին նրա համար, որ Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակը, հայ ժողովրդի մասնակցությունը մոռացվի, ուրացվի: Հիմա Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթանակի շքերթն է, և Հայաստանն այնտեղ չունի քայլող, պատվով և արժանապատվությամբ ներկայացվող զինվորականներ, ինչո՞ւ, որովհետև Նիկոլը թույլ չի տվել: Նիկոլը թույլ չի տվել, որ հայերը ևս մեկ անգամ հպարտություն զգան, իրենց մասնակցությունը փաստվի և հաստատվի Մեծ հայրենական պատերազմի ժամանակ տարած հաղթանակում»:
Աննա Մկրտչյանը շեշտեց. «Այն իրականությունը, որտեղ մեզ թաղել և ուզում է վերջնական կործանած և թաղած լինի դավաճան Նիկոլը, հենց այսպիսին պետք է լինի՝ մոռացված, ուրացված, անարժանապատիվ: Դրա համար ցանկացած նման օր, հիշատակում, որը հնարավորություն կտա հայ հասարակությանը վերհիշելու այն անմոռանալի և անուրանալի ապացույցները, իրենց համար վախենալու օր է, իրենց համար սրանք ատելի օրեր են: Դրա համար այնպես են անում, որ չլինեն այդ հաղթանակների կողքին, որպեսզի հայ ժողովուրդը հանկարծ չվերհիշի իր արժանապատվությունը, որովհետև այդ արժանապատվությունը մեր հոգու և սրտի մեջ տանելու արդյունքում է, որ վաղվա հաղթանակները կարողանալու ենք կերտել»:
Մանրամասները՝ տեսանյութում