«Շուշին պիտի ազատագրվի, լեզվով չէ՝ գործով». Սասուն Միքայելյան

«Մենք բոլորս համախմբվեցինք ու տարանք հաղթանակ։ Այսօր Երկրապահի օրն է, շնորհավորում եմ հայ ազգին, որովհետև հայ ազգի գրեթե բոլորի օջախներից ԵԿՄ-ում մարդ կա։ Այս տարի ԵԿՄ-ի 30-ամյակն է, որը պետք է նշենք, քաղաքական հարցերի չեմ պատասխանում»,- այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Երկրապահի օրվան։

Լրագրողի հարցին՝ Շուշին և Հադրութը հայկակա՞ն են, պե՞տք է ազատագրվեն, որովհետև իշխանությունները հակառակն են ասում, Սասուն Միքայելյանը կրկին նշեց, որ քաղաքական հարցերի չի պատասխանում։

Հարցին՝ պե՞տք է Շուշին հետ բերվի, Սասուն Միքայելյանը պատասխանեց.

«Շուշին պիտի ազատագրվի, լեզվով չէ՝ գործով»։

Կարդացեք նաև

Այլ հարցերի Սասուն Միքայելյանը չպատասխանեց։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս